Ընդհանուր պայմաններ - Kidstore

ԱՌԱՔՄԱՆ ԵՎ Վերադարձի պայմանները

ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ստանդարտ առաքում Երևանում մեկ օրվա ընթացքում 
Երևանում առաքումն իրականացվում է մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացում: Առաքումն իրականացվում է երկուշաբթիից շաբաթ 11։00-20։00, կիրակի առաքում չի իրականացվում։ Ստանդարտ առաքման արժեքը Երևանում 500 դրամ է։ Եթե պատվերի արժեքը գերազանցում է 40000 դրամը, ապա առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ (Երևան քաղաքում): 

Դեպի մարզեր առաքումն իրականացվում է «Հայփոստի» միջոցով՝ ըստ «Հայփոստի» սահմանած գնացուցակի և ժամկետների 1-3 աշխ․օր։ 
Մինչև 1կգ․ 1200 դրամ 
1,1-ից 3կգ 2000 դրամ 
3,1-ից 5կգ 2400 դրամ 
5,1-ից 10կգ 3600 դրամ 
10,1-ից 15կգ 5400 դրամ

 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Պատվերը ստանալուց բացեք առաքիչի ներկայությամբ և ստուգեք համապատասխանությունը, սարքին վիճակը: Համոզվեք, որ այն չունի վնասված տեղեր: kidstore.am -ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար: kidstore.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (համաձայն 2001 թվականի հունիսի 26-ի «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի), եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված պատվերի անդորրագիրը և դրամարկղային կտրոնը: Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ վերոհիշյալ փաստաթղթերով հանդերձ: Վերադարձի ձևակերպումից հետո գումարը կարող է վերադարձվել առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում: Վերադարձի դեպքում հաճախորդին չի վերադարձվում առաքման համար գանձված գումարը: Եթե առաքումը կատարվել է անվճար՝ կայքում գործող ակցիաների ընթացքում, ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումարը՝ կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան:

 

*Ստորև ներկայացված ապրանքատեսակները ենթակա չեն վերադարձի

1․  Պարֆյումերակոuմետիկական ապրանքներ 

2․ Հիգիենայի բաժնի ապրանքներ(տակդիրներ,քսուկներ և այլն)

3․ Խելացի ժամացույցներ, ինտերնետի ակտիվացումից և QR կոդի սքանավորումից հետո