Տապանի մոտ ժամը ութին - Գրքեր - Kidstore
;

Տապանի մոտ ժամը ութին

3 100 դր

Հեղինակ՝ Ուլրիխ Հուբ
Գերմաներենից թարգմանությունը՝ Մարիամ Եփրեմյանի
Նկարազարդումը՝ Յորգ Մյուլեի
Էջեր` 64
Կազմ` կոշտ
Չափեր` 17x23.5 սմ
Լեզու` արևելահայերեն
Հրատարակված է` 2017

Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը:
Իսկ թե ինչ եղավ ճանապարհին, ինչ արկածներ ունեցան պինգվինները, և ինչ տեղի ունեցավ ջրհեղեղի ավարտից հետո, կիմանաք գիրքն ընթերցելիս: Բարի՛ ճանապարհ ու հետաքրքիր ճամփորդություն Նոյի, աղավնու, պինգվինների ու մնացյալ կենդանիների հետ:

Added Ավելացնել զամբյուղ
Այս պահին առկա չէ