Store Policy - Kidstore

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

Սույն բաժնում զետեղված են kidstore.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման եւ այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ 
Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: 
Պայմանները կարող են թարմացվել կայքի կողմից՝ իր հայեցողությամբ: 

1. Ընդհանուր դրույթներ 

1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում պատվեր կատարելը որպես հաճախորդ, ինչպես նաեւ որպես գործընկեր՝ իր արտադրանքը Կայքում ներկայացնելու համաձայնություն տալը։ 
1.2. Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք կայքի եւ կայքի հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։ 
1.3. Առցանց պատվիրված ապրանքները կարելի է ձեռք բերել առաքման ծառայության միջոցով՝ նախօրոք նշելով առաքման հասցեն եւ պատվիրատուի կամ ստացողի անձնական տվյալները։

 

2. Վճարման պայմաններ

2.1. Վճարման պարտականությունն առաջանում է kidstore.am կայքի միջոցով ապրանքի պատվերի դեպքում ։

2.2. Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Վճարման պայմաններ» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 1-ը։

2.3. Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում պատվերը ստանալու պահին: Մարզերում կանխիկ վճարումն իրականացվում է քարտային վճարման կամ բանկային փոխանցման դեպքում՝ վճարման հանձնարագրի առկայությամբ։ Պատվիրատուն առաքչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:

2.4. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։

 

3. Առաքման պայմաններ

3.1. Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր` ժամը 11։00-20։00-ը, բացի կիրակի օրերից: Առաքումը կատավում է պարվերի գրանցման հաջորդ օրը։ Առաքման հետաձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:

3.2. Առաքման եղանակները նշված են kidstore.am կայքի «Առաքում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 2-ը։

3.3. Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվիրված ապրանքների գումարի չափից:

3.4. Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

 

4. Փոխանակումն ու վերադարձը

4.1. Պատվիրված ապրանքների եւ փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի դրույթներին համապատասխան։

 

5. Մտավոր սեփականության իրավունքները

5.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ kidstore.am կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են kidstore.am -ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:

5.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

 

6. Տվյալների գաղտնիությունը

6.1. kidstore.am-ը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման եւ սպասարկամն որակի բարելավման նպատակով եւ դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։

Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`  
• Սպասարկում իրականացնելու համար 
• Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար 
• Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար 
• Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար 
• Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

 

7. Վեճերի լուծման կարգը

7.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։